ԱՄՆ-ի դեսպանատունը դիմում է Վրաստանի քաղաքացիներին
ԱՄՆ-ի դեսպանատունը դիմում է Վրաստանի քաղաքացիներին

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից աշխատանքի դադարեցման պատճառով, դիմում է Վրաստանի քաղաքացիներին:

Ինչպես նշվել է դեսպանատան ֆեյսբուքի էջին, ԱՄՆ-ի դեսպանատան հյուպատոսական ծառայությունները կշարունակվեն մինչ կոնգրեսի կողմից բյուջետային միջոցների ասիգնացիայի:

«Եթե նշանակել եք այցեգրային հարցազրույց, ապա կոչ ենք անում ներկայանալ նշված ժամանակահատվածում: Մինչ ԱՄՆ-ի կառավարությունը չի վերականգնի իր աշխատանքը այս էջը կթարմացվի սահմանափակումներով, բացի արտակարգ և անվտանգության մասին լրատվությունների»,-ասված է ԱՄՆ-ի դեսպանատան ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ: