ԱՄՆ պետքարտուղարը կարող է պաշտոնանկ արվել
ԱՄՆ պետքարտուղարը կարող է պաշտոնանկ արվել

Սպիտակ տունը մշակել է պլան, որը նախատեսում է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից Ռեքս Թիլերսոնի պաշտոնանկություն և նրա փոխարինում ԿՀՎ տնօրեն Մայքլ Պոմպեոյով։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով նախագահի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին։

Կենտրոնական հետախուզական վարչությունը կգլխավորի սենատոր Թոմ Քոթոնը (հանրապետական, Արկանզաս նահանգից)։

Հաղորդվում է, որ Սպիտակ տանը ծրագրում են Թիլերսոնին հեռացնել առաջիկա շաբաթներին։ Պարբերականը նշում է, որ եթե պաշտոնանկություն տեղի ունենա, ապա Թիլերսոնը կլինի վերջին 120 տարում ամենից կարճ ժամկետով պաշտոնավարած պետքարտուղարը։

Համաձայն հրապարակման՝ պլանի հեղինակ է հանդիսանում Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին։

Թերթը տեղեկություն չունի այն մասին, թե ԱՄՆ նախագահը տվե՞լ է իր համաձայնությունը Թիլերսոնին հեռացնելու հարցում։

Թոմ Քոթոնը հանդիսանում է ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում նախագահի ամենահավատարիմ և հուսալի կողմնակիցներից մեկը, հատկապես ազգային անվտանգության և միգրացիայի հարցերով։