«Ամիրանի» կինոթատրոնի մոտ ընթացող ցույցին տուժել է մեկ քաղաքացի
«Ամիրանի» կինոթատրոնի մոտ ընթացող ցույցին տուժել է մեկ քաղաքացի

«Ամիրանի» կինոթատրոնի մոտ ընթացող ցույցին տուժել է ցույցի մասնակիցներից մեկը, Անա Սուբելիանին:

Վնասվել է նրա դեմքը: Տուժածը կինոթատրոն էր գնացել ֆիլմ դիտելու:

Թբիլիսիում, Կոստավայի պողոտայում, «Ամիրանի» կինոթատրոնի, ինչպես նաև Բաթումիի և Թբիլիսիի այլ կինոթատրոնների մոտ ընթանում է «Վրացական քայլերի» ներկայացուցիչների և նրանց համախոհների բողոքի ցույցերը: Ցուցարարները բողոքում են վրացական ծագում ունեցող շվեդ ռեժիսոր Լևան Ակինի «Եվ մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրության դեմ: Նրանք պահանջում են դադարեցնել ֆիլմի ցուցադրությունը:

Թողնել մեկնաբանություն