Ամիրան Գամղրելիձեն կոչ է անում քաղաքական գործիչներին, նախընտրական հանդիպումները անց կացնել բաց երկնքի տակ, շնչադիմակների կիրառմամբ
Ամիրան Գամղրելիձեն կոչ է անում քաղաքական գործիչներին, նախընտրական հանդիպումները անց կացնել բաց երկնքի տակ, շնչադիմակների կիրառմամբ

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն կոչ է անում քաղաքական գործիչներին նախընտրական հանդիպումները անց կացնեն բացօթյա տարածքներում, շնչադիմակների կիրառմամբ:

Գամղրելիձեի խոսքով, կորոնավիրուսի դեմ շնչադիմակից լավ պաշտպանիչ հնարավորություն համավարակի ընթացքում դեռ չի հայտնաբերվել:

«Ցանկալի կլինի, որ լրատվամիջոցներով հաճախ ասեն, որ բացի փակ շենքերից, որտեղ մենք չենք կարող հեռավարություն պահպանել, մենք պետք է կրենք շնչադիմակ: Կորոնավիրուսի դեմ շնչադիմակից լավ պաշտպանիչ հնարավորություն համավարակի ընթացքում դեռ չի հայտնաբերվել: Հետևաբար, շնչադիմակը, հեռավարությունը, ձեռքերի մշակումը, սրանք են շատ կարևոր: Սրանք այն ուղերձներն են, որոնք պետք է անընդհատ ուղարկվեն բնակչությանը, և բնակչությունը պետք է դրանց հետևի: Ամենակարևորը, պետք է խուսափել մեծ հավաքույթներից:

Ինչպես գիտեք, հիմա երկրում քաղաքական գործընթաց է, դա նախընտրական շրջան է, և ես կոչ եմ անում քաղաքական գործիչներին նախընտրական հանդիպումները անց կացնեն բացօթյա տարածքներում, շնչադիմակների կիրառմամբ, որը պետք է կրեն թե իրենք և թե հարակությունը»,- ասել է Գամղրելիձեն: