Ամիրան Գամղրելիձեն հայտարարում է, որ համավարակային իրավիճակի բարելավման դեպքում, ռեստորաններն հնարավորություն կունենան շաբաթ-կիրակի օրերին հյուրերին ընդունել փակ տարածքում
Ամիրան Գամղրելիձեն հայտարարում է, որ համավարակային իրավիճակի բարելավման դեպքում, ռեստորաններն հնարավորություն կունենան շաբաթ-կիրակի օրերին հյուրերին ընդունել փակ տարածքում

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, սահմանափակումները որոշակիորեն մեղմելուց բացի, անհրաժեշտ է խստացնել վերահսկողությունը հանձնարարականների կատարման նկատմամբ:

«Անհրաժեշտ է լրջորեն վերահսկել հավաքները, նկատի ունեմ բոլոր հավաքույթները, հատկապես ուրախ կամ հոգեհացի հավաքույթները», – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:

Խոսելով սահմանափակումների մասին, Ամիրան Գամղրելիձեն նշեց, որ եթե համավարակաբանական իրավիճակը բարելավվի, հնարավոր է, որ ռեստորաններին հյուրերի ընդունելությունը թույլատրվի փակ տարածքում:

«Միևնույն ժամանակ, մեղմացման երկրորդ ուղղությունը վերաբերեց շաբաթ և կիրակի օրերին: Մայիսից ամառվա ընթացքում թույլատրվում է աշխատել ռեստորանների բաց տարածքներում: Եթե ​​համավարակաբանական իրավիճակը բարելավվի, ապա որոշակի ժամանակահատվածից հետո կթույլատրվի նաև հյուրերին ընդունել նույնիսկ ներսում: Զբոսաշրջության ​​սեզոն է, զբոսաշրջիկները ակտիվորեն ժամանում են Վրաստան: Ցանկալի է հանձնարարականների պաշտպանության ֆոնին, լինել աստիճանական մեղմացումներ», – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:

Համակարգող խորհուրդը այսօր որոշում կայացրեց, որի համաձայն, այս շաբաթվանից սննդի օբյեկտները հնարավորություն կունենան շաբաթ-կիրակի հյուրերին ընդունել միայն բաց տարածքներում: