Ամիրան Գամղրելիձեն երիտասարդներին կոչ է անում կարճ հեռավորություն անցնելու համար տրանսպորտից օգտվելու փոխարեն ոտքով քայլել
Ամիրան Գամղրելիձեն երիտասարդներին կոչ է անում կարճ հեռավորություն անցնելու համար տրանսպորտից օգտվելու փոխարեն ոտքով քայլել

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն երիտասարդներին կոչ է անում կարճ հեռավորություն անցնելու համար ոտքով քայլել՝ տրանսպորտից օգտվելու փոխարեն: Սրանով Գամղրելիձեն պատասխանեց մարդաշատ հասարակական տրանսպորտի մասին հարցին:

«Իհարկե, բոլոր անպաշտպան հավաքույթները մեծ ռիսկ են պարունակում, բայց միայն վերահսկողությունը, միայն մտրակը չի գործում: Հիմնականը մեր ինքնագիտակցությունն ու ինքնակարգապահությունն է: Հիմա գարուն է, և մենք կարող ենք ավելի շատ քայլել: Դուք երիտասարդ եք, պետք չէ երթևեկել ավտոբուսով երկու կանգառ: Հիմա Թբիլիսիի փողոցներով քայլելուց ավելի լավ բան չկա: Վա՞տ է երկու կամ երեք կիլոմետր քայլելը», – ասաց Գամղրելիձեն: