Ամիրան Գամղրելիձեի խոսքով, այս փուլում երկիրը ստացել է 28 000 դոզա «Pfizer» պատվաստանյութ
Ամիրան Գամղրելիձեի խոսքով, այս փուլում երկիրը ստացել է 28 000 դոզա «Pfizer» պատվաստանյութ

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով, այս փուլում երկիրը ստացել է 28 000 դոզա «Pfizer» պատվաստանյութ, իսկ պատվաստանյութի մնացած խմբաքանակներն աստիճանաբար կմտնեն Վրաստան:

Գամղրելիձեն պարզաբանում է, որ 28 000 դեղաչափը բաժանվելու է երկու մասի և երկրորդ մասը պահվելու է առաջին դեղաչափով պատվաստված քաղաքացիների համար:

«Երեկ ուշ երեկոյան երկիր մուտք գործեց «Pfizer» պատվաստանյութի առաջին խմբաքանակը, որը մենք ստացանք Վրաստանի պետության եւ «Pfizer» ընկերության միջև երկկողմ համաձայնագրի արդյունքում: «Pfizer»-ի մասին ամրագրումները կսկսվեն այսօր ժամը երեքից, իսկ պատվաստումները կսկսվեն հուլիսի 16-ին: Սա միլիոնանոց պայմանագրի առաջին խմբաքանակն է, և երկրորդ ու երրորդ խմբաքանակը պետք է աստիճանաբար ներկրվի հուլիսին՝ ամեն շաբաթ: Այս տարի պայմանագրով մենք պետք է ունենանք մինչև մեկ միլիոն դոզա «Pfizer»: Ինչպես գիտեք, ԱՄՆ-ի նվիրատվության շրջանակներում հատկացվել է լրացուցիչ «Pfizer», որի պայմանագիրը ճշտվում է այս օրերին: Շուտով հայտնի կդառնա, թե այս պատվաստանյութերի քանի դեղաչափ է ստանալու մեր երկիրը և երբ: Այս փուլում ստացվել է 28 000 դոզա, որը բաժանվելու է երկու մասի», – ասաց Ամիրան Գամղրելիձեն: