Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, պատվաստումը ամրագրելու կայքում գրանցված խախտումների պատճառները ուսումնասիրելու է Այ Տի ծառայությունը
Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, պատվաստումը ամրագրելու կայքում գրանցված խախտումների պատճառները ուսումնասիրելու է Այ Տի ծառայությունը

Կովիդ պատվաստման ամրագրման կայքում գրանցված խափանումների պատճառները ուսումնասիրելու է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տեղեկատվական տեխնոլոգիաների (այսպես կոչված Այս Տի) ծառայությունը: Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է կենտրոնի տնօրեն, Ամիրան Գամղրելիձեն:

Նրա խոսքով, այս թուլում թերությունները շտկվել է, և եթե նման թերություն լինի, ապա Այ Տի ծառայությունը նույնպես կշտկի այդ խնդիրը:

«Մեր Այ Տի ծառայությունն ինտենսիվորեն աշխատում է: Ես ուզում եմ հանգստացնել բնակչությանը, ոչ ոք չի կորցնի «Սինոֆարմի» պատվաստանյութը և կամրագրվի: Մենք գործ ունենք տեխնոլոգիայի հետ, և, ցավոք, նման բաներ տեղի են ունենում: Մենք ուսումնասիրում ենք պատճառները: Այս պորտալը աշխատում է մի քանի ամիս, և այդպիսի խոչընդոտ չի եղել, այն պետք է ուսումնասիրել», – ասել է Գամղրելիձեն:

Նրա խոսքով, եթե «Աստրազենեկա» պատվաստանյութի ամրագրման ժամանակ թերություն հայտնաբերվի, Հիվանդությունների վերահսկման կենտրոնի Այ Տի ծառայությունը դա կվերացնի:

Ամիրան Գամղրելիձեն պարզաբանել է նաև գրանցման հետ կապված որոշ մանրամասներ և ասել, որ եթե մարդը վերջին 120 օրվա ընթացքում վարակվել է կովիդով, տվյալների բազան ավտոմատ կերպով դա կբացահայտի և թույլ կտա պատվաստմանը ամրագրվել վարակի հաստատումից միայն 120 օր հետո:

Գամղրելիձեի խոսքով, նման սկզբունքը վերաբերում է նրանց, ովքեր արդեն պատվաստվել են մեկ չափաբաժնով և վարակվել դրանից հետո. Այդպիսի անձինք կկարողանան երկրորդ չափաբաժինն ընդունել վարակի հաստատումից 120 օր անց: