Ամիրան Գամղրելիձե. Եթե Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը հարց բարձրացնի  իրենց  աջակցության համար, ապա մեր հիվանդությունների վերահսկման կենտրոնը  պատրաստ է օգնել
Ամիրան Գամղրելիձե. Եթե Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը հարց բարձրացնի իրենց աջակցության համար, ապա մեր հիվանդությունների վերահսկման կենտրոնը պատրաստ է օգնել

Եթե Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը հարց բարձրացնի  իրենց  աջակցության համար , ապա մեր հիվանդությունների վերահսկման կենտրոնը ունեցած կոմպետենցիաների շրջանակներում  պատրաստ է օգնել –այս մասին ասել է հիվանդությունների վերահսկման ազգային  կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:

Ինչպես նշել է Ամիրան Գամկրելիձեն, Վրաստանն ու Հայաստանը եղբայրական ժողովուրդներ են և միշտ աջակցում են միմյանց: Հարցին, թե  արդյոք կքննարկվի վրացական ստացիոնար համակարգի կողմից  որևէ օգնություն, և արդյո՞ք կարող ենք ընդունել պացիենտներ Հայաստանից, ինչպես դա արեց Գերմանիան Ամիրան Գամղրելիձեն ասել է. «Մենք գիտենք, որ մեկ շաբաթ առաջ փոքր թյուրիմացություն է եղել, մենք եղբայրական ազգեր ենք, մենք միշտ սատարում ենք միմյանց և լավ հարաբերություններ ունենք Հայաստանում հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ: Մենք հաճախ փոխանակում ենք պատվաստանյութեր. եթե իենք ունեն կարիք օգնում ենք մենք, իսկ եթե մենք ենք ունեցել պատվաստանյութերի կարիք իրենք են օգնել մեզ:  Երկու-երեք տարի առաջ լուրջ օգնություն ցուցաբերվեց  հեպատիտ C-ի դեղամիջոցների հարցում: Եթե Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը հարց բարձրացնի  իրենց  աջակցության համար, ապա մեր հիվանդությունների վերահսկման կենտրոնը ունեցած կոմպետենցիաների շրջանակներում  լինի դա փորձանմուշներ թե  այլ հարցեր պատրաստ է օգնել Ինչ վերաբերում է բժշկական գործընթացին, եթե այսօր այդ օգնության կարիքը լինի, վստահ եմ, որՎրաստանի  կառավարությունն ու Առողջապահության նախարարությունը չեն հրաժարվի դրանից, ընդհակառակը՝ կգործադրեն ամեն ջանք: Նախ և առաջ, ՀՀ առողջապահության նախարարությունը պետք է բարձրացնի այդ հարցը  և այդ ժամանակ ես համոզված եմ, որ Վրաստանը սիրով կընդունի այն: Ինչպես գիտենք, վրացիներն առաջինն էին, ովքեր  Սպիտակի երկրաշարժի ժամանակ այցելեցին Սպիտակ: Մենք միշտ պատրաստ ենք», – ասել է  Գամղրելիձեն: