Ամիրան Գամղրելիձե. Եթե բնակչության 60 տոկոսը պատվաստանյութի կրկնակի դեղաչափ ստանա, փողոցում մենք արդեն կհանենք շնչադիմակը
Ամիրան Գամղրելիձե. Եթե բնակչության 60 տոկոսը պատվաստանյութի կրկնակի դեղաչափ ստանա, փողոցում մենք արդեն կհանենք շնչադիմակը

Համաձայն հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, առանց պատվաստումների համաճարակը չի ավարտվի:

Ամիրան Գամղրելիձեն «Sinopharm»-ով պատվաստվելուց հետո բնակչությանը կոչ արեց ակտիվություն ցուցաբերել և պատվաստանյութը ստանալու համար դիմել պատվաստման կետեր:

«Համաճարակը չի ավարտվի առանց պատվաստումների: Համավարակին վերջ տալու հիմնական միջոցը մեր վարվելակերպն է: Շնչադիմակ կրելը անհրաժեշտ է և դեռ մի փոքր ժամանակ կպահանջվի: Բայց եթե բնակչության 60 տոկոսը պատվաստանյութի կրկնակի դեղաչափ ստանա, փողոցում մենք արդեն կհանենք շնչադիմակը: Եթե ​​մեզ մոտ ձևավորվի հասարակական իմունիտետ: Ես հասարակությանը կոչ եմ անում ակտիվորեն անցնել պատվաստման կետեր ու պատվաստվել», – ասաց Ամիրան Գամղրելիձեն:

Ամիրան Գամղրելիձեն ուղիղ եթերով պատվաստվել է «Sinopharm» պատվաստանյութով: