Ամիրան Գամղրելիձե. Վրաստանում գրանցվել է շուրջ 300 դեպք, երբ պատվաստումից հետո մարդը վարակվել է
Ամիրան Գամղրելիձե. Վրաստանում գրանցվել է շուրջ 300 դեպք, երբ պատվաստումից հետո մարդը վարակվել է

Վրաստանում գրանցվել է շուրջ 300 դեպք, երբ պատվաստումից հետո մարդը վարակվել է: Լրագրողների համար վեբինարի ժամանակ ասաց Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:

Ըստ նրա, նշված դեպքերը ուսումնասիրվում են Հիվանդությունների վերահսկման կենտրոնի մասնագետների կողմից, սակայն, ըստ Գամղրելիձեի, այս վարակը գրեթե բոլորի մոտ անցել է բավականին թույլ և շատ դեպքերում՝ առանց ախտանիշների:

Երեկ հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն ասաց, որ պատվաստանյութի առաջին չափաբաժնից հետո կորոնավիրուսով վարակված քաղաքացիները կստանան երկրորդ դոզան վիրուսի հաստատումից 120 օր անց: Ըստ նրա, քննարկվում է նշված կանոնակարգը մեղմացնելու և ժամկետը կրճատելու հարցը:

Թողնել մեկնաբանություն