Ամիրան Գամղրելիձե. Ներկայիս տվյալներով, վարակակիրների մոտ 24 տոկոսն ստանում է ստացիոնար բուժում
Ամիրան Գամղրելիձե. Ներկայիս տվյալներով, վարակակիրների մոտ 24 տոկոսն ստանում է ստացիոնար բուժում

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի փոխանցմամբ, Վրաստանում օրեցօր ավելանում է կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը: Նրա խոսքով, ներկայիս տվյալների համաձայն, վարակակիրների մոտ 24 տոկոսը բուժման նպատակով տեղափոխվել է ստացիոնար:

«Մենք հետեւում ենք միտմանը, ամեն օր աճում է կորոնավիրուսային վարակի դեպքերը, եռանիշ, քառանիշ թվերի շրջանակներում: Երկրում առկա է կորոնավիրուսի 13198 ակտիվ դեպք, որոնցից 3 155-ը հոսպիտալացված է, ինչը կազմում է շուրջ 24 տոկոս: Մենք միշտ ասել ենք, որ տարբեր երկրներում ստացիոնար բուժան ենթակա է վարակակիրների ընդհանուր թվի մոտ 15-35 տոկոսը: Մեզ մոտ ևս նույն միտումն է:

Կովիդ-հյուրանոցում բուժվում է 1848, իսկ տանը՝ 8155 հիվանդ: Վարակված հիվանդներից 381-ի վիճակը ծանր է: 77 վարակված միացված է արհեստական շնչառության սարքին», – ասաց Ամիրան Գամղրելիձեն: