Ամիրան Գամղրելիձե. Քննարկվում է տարբեր տիպի բիզնեսների աստիճանաբար բացման հարցը, ծրագիրը պատրաստ կլինի 2-3 օրից
Ամիրան Գամղրելիձե. Քննարկվում է տարբեր տիպի բիզնեսների աստիճանաբար բացման հարցը, ծրագիրը պատրաստ կլինի 2-3 օրից

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, քննարկվում է տարբեր տիպի բիզնեսների աստիճանաբար բացման հարցը:

Սակայն նրա խոսքով, սահմանափակումները մեղմացումը պետք է տեղի ունենա համաճարակային իրավիճակի խիստ վերահսկման ֆոնին:

Բացի այդ, Գամղրելիձեն նշում է, որ տարբեր տիպի բիզնեսի բացման ծրագիրը հայտնի կդառնա առաջիկա օրերին:

«Քննարկվում է տարբեր տիպի բիզնեսների աստիճանաբար բացումը, համաճարակային վիճակի խիստ վերահսկողության ֆոնին: Բացման պլանը կլինի շուտով, 2-3 օրից, միայն համաճարակային վիճակի խիստ մոնիտորինգի ֆոնին, քանի որ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Եվրոպայում, հակառակը, փակվում է ամեն բան, կա երրորդ ալիքի վտանգ»,- մեկնաբանել է Ամիրան Գամղրելիձեն:

Թողնել մեկնաբանություն