Ամիրան Գամղրելիձե. Կարանտինային տարածքում մահացած տղամարդը մետադոնի ծրագրին մասնակցելու անհրաժեշտության մասին նախապես չի տեղեկացտըլ
Ամիրան Գամղրելիձե. Կարանտինային տարածքում մահացած տղամարդը մետադոնի ծրագրին մասնակցելու անհրաժեշտության մասին նախապես չի տեղեկացտըլ

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, նախնական տեղեկությամբ, կարանտինային տարածքում մահացած տղամարդը նախքան կարանտինային տարածք տեղափոխվելը մետադոնի ծրագրին մասնակցելու անհրաժեշտության մասին նախապես հայտարարություն չի արել:

«Ես չեմ ցանկանում փոխանցել չճշտված տեղեկություն: Ընթանում է հետազոտություն: Նախնական տեղեկությամբ, նա այդ հարցի մասին մեզ չի տեղեկացրել, սակայն դեռևս ընթանում է դատաբժշկական փորձաքննություն և վերջնական տեղեկությունը հայտնի կդառնա քիչ ուշ:

Քանի որ հարցը վերաբերում է վերջին ժամերին տեղի ունեցած փաստին, այժմ չեմ կարող խոսել մանրամասների մասին»,- հայտարարել է Գամղրելիձեն:

Այսօր, Թելավիի կարանտինային տարածքում մահացել է տղամարդ, ով Ֆրանսիայից Վրաստան էր վերադարձել սեպտեմբերի 24-ին: