Ամիրան Գամղրելիձե. Գլոբալ առումով համաճարակային վիճակը կրկին մնում է լարված, միակ բանը, որը հանգստացնում է, դա այն է, որ վարակի ագրեսիվությունը նվազել է
Ամիրան Գամղրելիձե. Գլոբալ առումով համաճարակային վիճակը կրկին մնում է լարված, միակ բանը, որը հանգստացնում է, դա այն է, որ վարակի ագրեսիվությունը նվազել է

Գլոբալ առումով համաճարակային վիճակը կրկին մնում է լարված, միակ բանը, որը հանգստացնում է, դա այն է, որ վարակի ագրեսիվությունը նվազել է,- այս մասին հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն՝ համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո անցկացված մամլո ասուլիսին:

Նրա խոսքով, գլոբալ առումով կորոնավիրուսից մահվան ցուցանիշը 7 տոկոսից նվազել է մինչև 3,2 տոկոս, դեպքերի մեծ մասն ընթանում է թեթև ախտանշաններով:

«Կորոնավիրուսի վարակի վերաբերյալ համաճարակային վիճակը գլոբալ առումով մնում է կրկին լարված: Դեռևս աշխարհում չի նվազում նոր դեպքերի թիվը: Այն ամեն օր գերազանցում է 250-270 հազարը և երեք օր առաջ գագաթնակետային էր, երբ գերազանցեց 300 հազարը: Ընդհանուր, աշխարհի մասշտաբով վարակակիրների թիվը մոտեցել է 30 միլիոնին:

Լարված իրավիճակ է նաև մեր տարածաշրջանում, նկատի ունեմ, Եվրոպայում, ինչպես նաև մեր բոլոր 4 հարևանները, որոնց հետ ունենք սահման, լրջորեն ավելանում է վարակակիրների թիվն Ուկրաիայում, Կենտրոնական Ասիայում: Կրկին լարվել է իրավիճակն Արևմտյան Եվրոպայի երկրներում – Իսպանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և այլ երկրներում, ուստի, կորոնավիրուսային վարակը դեռևս չի նահանջում: Համավարակը շարունակվում է, միակ բանը, որը հանգստացնում է, դա այն է, որ վարակի ագրեսիվությունը նվազել է: Գլոբալ առումով կորոնավիրուսից մահվան ցուցանիշը 7 տոկոսից նվազել է մինչև 3,2 տոկոս, դեպքերի մեծ մասն ընթանում է թեթև ախտանշաններով»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: