Ամիրան Գամղրելիձե. Բոլոր սահմանափակումների միանգամից վերացմամբ, մեկ ամսից կվերադառնանք մոտավորապես նույն ցուցանիշներին, ինչ ունեցել ենք հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին
Ամիրան Գամղրելիձե. Բոլոր սահմանափակումների միանգամից վերացմամբ, մեկ ամսից կվերադառնանք մոտավորապես նույն ցուցանիշներին, ինչ ունեցել ենք հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին

Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի, միանգամից բոլոր սահմանափակումների վերացումը կվատթարացնի երկրում համաճարակաբանական իրավիճակը:

Գամկրելիձեն կարծում է, որ սահմանափակումները պետք է աստիճանաբար մեղմվեն:

«Եթե այսօր երկրում հանվեն բոլոր սահմանափակումները, մեկ ամսից մենք կվերադառնանք մոտավորապես նույն ցուցանիշներին, ինչ ունեցել ենք հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Մենք անցանք շատ ծանր ալիքի միջով և չենք ցանկանում այդ ալիքի միջով անցնել: Պետք է զգույշ լինել: Բոլորը կողմ են սահմանափակումների վերացմանը, կամ առավելագույն մեղմացմանը, բայց սահմանափակումների մեղմացումը պետք է լինի աստիճանական և պետք է լինի համաճարակաբանական իրավիճակի դիտարկում և մոնիտորինգ: Բոլոր սահմանափակումները պետք է հիմնված լինեն մոնիտորինգի վրա: Համակարգող խորհրդում այս մասին շատ քննարկումներ են եղել: Ինչպես գիտեք, ռեստորաններում, բացի հավաքույթներից, կան նաև այլ ռիսկեր: Երբ մենք ալկոհոլ ենք օգտագործում, այդ դեպքում հնարավոր է շատ սերտ շփում ունենալ: Նորից եմ ասում՝ ռեստորաններն էլ կբացվեն, այլ բիզնեսներն էլ, բայց որոշակի հերթականությամբ», – ասաց Գամղրելիձեն: