Ամիրան Գամղրելիձե. Բոլոր ցուցանիշներով մենք անցել ենք կարմիր գոտի, ինչը տագնապի հիմքերից մեկն է
Ամիրան Գամղրելիձե. Բոլոր ցուցանիշներով մենք անցել ենք կարմիր գոտի, ինչը տագնապի հիմքերից մեկն է

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով, երկրում վատթարացել են համաճարակաբանական իրավիճակը սահմանող բոլոր ցուցանիշները:

Նրա խոսքով, Վրաստանն արդեն նարնջագույն գոտուց տեղափոխվել է կարմիր գոտի, ինչը տագնապի հիմքերից մեկն է:

«Մենք այժմ գտնվում ենք մոտավորապես նույն մակարդակի վրա, ինչ մայիսի 17-ին, երբ երրորդ ալիքի գագաթնակետին էինք: Բացի այդ, այսօրվա համաճարակային իրավիճակը նման է այն ամենին, ինչ ունեինք հոկտեմբերի վերջին, նոյեմբերի սկզբին, երբ նոյեմբերի վերջին գնում էինք դեպի գագաթնակետը: Սա շատ ուշագրավ է: Բոլոր ցուցանիշներով մենք անցել ենք դեպի կարմիր գոտի: Մենք մինչ այժմ Ջոնս Հոփքինսի քարտեզի վրա էինք նարնջագույնով, այժմ մենք գտնվում ենք կարմիր գոտում, սա հիմնական ահազանգերից մեկն է և պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ», – ասաց Ամիրան Գամղրելիձեն: