Ամիրան Գամղրելիձե. Բոլնիսիի մունիցիպալիտետի Մուշևան գյուղում հետազոտվել է գրեթե ամբողջ բնակչությունը
Ամիրան Գամղրելիձե. Բոլնիսիի մունիցիպալիտետի Մուշևան գյուղում հետազոտվել է գրեթե ամբողջ բնակչությունը

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի փոխանցմամբ, Բոլնիսիի մունիցիպալիտետի Մուշևան գյուղում հետազոտվել է գրեթե ամբողջ բնակչությունը:

Ինչպես նշել է Ամիրան Գամղրելիձեն, Մուշևանիում հետազոտվել է 1135 մարդ, որտեղից 75-ի դեպքում պատասխանը եղել է դրական:

«Կարևոր է, Քվեմո Քարթլիի «կլաստերը»: Ամենաթեժ կետը Բոլնիսիի մունիցիպալիտետի Մուշևան գյուղն է, մենք նախորդ շաբաթ շատ լուրջ կերպով աշխատել ենք տեղի իշխանության հետ, հետազոտվել է գրեթե ամբողջ բնակչությունը: Մուշևանիում հետազոտվել է 1135 մարդ, այստեղից 75-ի դեպքում պատասխանը եղել է դրական, որոնք տեղափոխվել են կենտրոններ: Բացի այդ, մոտ 60 հոգի տեղափոխվել է կարանտին: Մուշևանում հետազոտել են 750 մարդու, որը կազմում է ողջ բնակչությունը: Այս 1135 թեստավորումը նշանակում է, որ անցկացրել ենք կրկնակի թեստավորում: Բոլորի վիճակը բավարար է, մի քանիսը ապաքինվել են և գտնվում են հետապաքինման կարանտինում»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: