Ամիրան Գամղրելիձե. Աշխատում ենք «Expo Georgia»-ի, մարզական օբյեկտների, առևտրի կենտրոնների հետ՝ օգտագործելու նրանց տարածքը, պատվաստումները մատչելի դարձնելու համար
Ամիրան Գամղրելիձե. Աշխատում ենք «Expo Georgia»-ի, մարզական օբյեկտների, առևտրի կենտրոնների հետ՝ օգտագործելու նրանց տարածքը, պատվաստումները մատչելի դարձնելու համար

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով, Վրաստանի չորս քաղաքներում ՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում և Ռուսթավիում կստեղծվեն պատվաստումների մեծ տարածքներ:

Ըստ Գամղրելիձեի, մենք ակտիվորեն աշխատում ենք «Expo Georgia»-ի, «Հուալինգի» կենտրոնի, մարզական հաստատությունների ու առևտրի կենտրոնների հետ՝ հուլիսից պատվաստումները բոլորին հասանելի դարձնելու համար:

«Վրաստանի չորս մեծ քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումում և Ռուսթավիում պետք է պատվաստման մեծ տարածքներ ստեղծենք: Առնվազն երեք-չորսը՝ Թբիլիսիում, մեկական՝ մյուս քաղաքներից յուրաքանչյուրում: Մենք ոչ թե վրանների մասին ենք խոսում, այլ ավելի մեծ տարածքների: Գաղտնիք չէ, որ մենք «Expo Georgia»-ի հետ ակտիվորեն աշխատում ենք տաղավարների օգտագործման հետ կապված, ինչպես նաև «Հուալինգի» կենտրոնի, մի քանի մարզական օբյեկտների հետ, որտեղ մեծ սրահներ կան, և առևտրի կենտրոնների հետ՝ նրանց տարածքների օգտագործման ուղղությամբ, որպեսզի հուլիսից ինտենսիվ պատվաստումները հասանելի լինեն բոլորին՝ ինչպես նախնական ամրագրմամբ, այնպես էլ՝ կենդանի հերթագրմամբ»,- նշել է Գամղրելիձեն: