Ամերիկյան ուղղաթիռներով տեղափոխել են ԻՊ 47 պարագլուխների
Ամերիկյան ուղղաթիռներով տեղափոխել են ԻՊ 47 պարագլուխների

Ամերիկյան ուղղաթիռները Դեյր-էլ-Զորից Սիրիայի հյուսիս-արեւելքում գնտվող Էլ Հասակե նահանգ են տեղափոխել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 47 պարագլուխների, հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը:

Գործակալության աղբյուրների համաձայն՝ ուղղաթիռներով տեղափոխել են «ԻՊ» խմբավորման առաջնորդներին, որոնք փախչում էին ԱՄՆ կողմից սատարվող սիրիական դեմոկրատական ուժերի մոտ: Հաղորդվում է նաեւ, որ սա առաջին դեպքը չէ, երբ ամերիկյան ուղղաթիռներով խմբավորման առաջնորդների են տարհանում:

Նոյեմբեր ամսին Մայադինի մի քանի բնակիչ պատմել էր, որ սիրիական բանակի կողմից քաղաքի ազատագրման  գործողությունների մեկնարկից երկու շաբաթ առաջ ուղղաթիռները այստեղից «ԻՊ»-ի օտարերկրյա առաջնորդների են տարել:

ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայում այս տեղեկությունը կեղծ են համարել: