Ամերիկյան տեխնիկայի տեղաշարժի պատճառով սեպտեմբերի 6-ին և 8-ին Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե մայրուղու վրա ժամանակավորապես սահմանափակվելու է երթևեկությունը
Ամերիկյան տեխնիկայի տեղաշարժի պատճառով սեպտեմբերի 6-ին և 8-ին Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե մայրուղու վրա ժամանակավորապես սահմանափակվելու է երթևեկությունը

Սեպտեմբերի 7-18-ը Վրաստանը հյուրընկալում է «արժանի գործընկեր 2020» բազմազգ զորավարժությունները, որը Վրաստանում անց է կացվում հինգերրորդ անգամ:

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, զորավարժություններին մասնակցելու նպատակով, ամերիկյան տեխնիկան Վրաստան է բերվել ծովային ճանապարհով, դրանք են ՝ մարտական ​​«Ստրայկեր» զրահամեքենաները, «Համեր» զրահամեքենաները և նյութատեխնիկական օժանդակող մեքենաներ ու հրետանին, որոնք Վազիանի կտեղափոխվեն սեպտեմբերի 6-ին և 8-ին:

Սեպտեմբերի 6-ին և 8-ին ամերիկյան ռազմական տեխնիկայի 9 միավոր շարասյուններ մեկ ու կես ժամյա տարբերությամբ տեղաշարժվելու են Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե մայրուղով, որի պատճառով, մայրուղու վրա երթևեկությունը օրվա ընթացքում կսահմանափակվի:

Վրաստանի պաշտպանության նախարարությունը ներողություն է խնդրում քաղաքացիներից մայրուղու որոշակի հատվածներում երթևեկությունը սահմանափակելու համար:

Ինչպես ասված է նախարարության հաղորդագրության մեջ, միջազգային զորավարժությունները Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության և աճող համագործակցության վառ օրինակ են: