Ամերիկյան «Սթրայքերներ»-ը՝ դեպի Վազիանի - Ֆոտոշարք
Ամերիկյան «Սթրայքերներ»-ը՝ դեպի Վազիանի - Ֆոտոշարք

ԱՄՆ-ի կողմից Վրաստանի նկատմամբ աջակցություն ցուցադրելու նպատակով, «Արժանի գործընկեր 2018»-ի մասնակից ամերիկյան «Սթրայքեր» կոնվոյ ռազմական զրահամեքենան Սենակից մարշով շարժվել է Վազիանիի ուղղությամբ: Մարշն սկսվել է ուշ գիշեր:

Ամերիկյան զրահամեքենան կանգ է առել Գորի քաղաքի կենտրոնում, որտեղ քաղաքացիներին ընձեռվել է ռազմական տեխնիկան ուսումնասիրելու և լուսանկարվելու հնարավորություն:

«Արժանի գործընկեր 2018»-ի պաշտոնական բացումը կայանալու է Վազիանիի ռազմական օդանավակայանում՝ օգոստոսի մեկին: Զորավարժությունն իրականացվում է Վրաստանի զինված ուժերի և ԱՄՆ-ի բանակի եվրոպական հրամանատարության ղեկավարությամբ: