Ամերիկյան NDI դիտորդական պատվիրակությունը գնահատելու է Վրաստանի նախընտրական միջավայրը
Ամերիկյան NDI դիտորդական պատվիրակությունը գնահատելու է Վրաստանի նախընտրական միջավայրը

Ամերիկայի «Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) միջազգային դիտորդական պատվիրակությունն այսօր կանցկացնի մամլո ասուլիս:

NDI-ի պատվիրակությունը գնահատելու է նախագահական ընտրությունը նախապատրաստական աշխատանքները, ընտրական գործընթացի հիմնական սուբյեկտների քաղաքական ակտիվությունները և ընդհանրապես ընտրական միջավայրը:

Պատվիրակությունն արդեն հանդիպել է Վրաստանի նախագահության թեկնածուներին, վարչապետին, նախագահին, քաղաքական կուսակցություններին և ոչ կառավարական կազմակերպություններին:

NDI-ի անդամները նաև մշակել են հանձնարարականներ, որոնք, նրանց խոսքով, կնպաստեն ընտրական միջավայրի բարելավմանը:

«Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» միջազգային դիտորդական պատվիրակությունն հաշվետվության շնորհանդեսը կանցկացնի այսօր, 15:00-ին, «Ռեդիսոն բլու Իվերիա» հյուրանոցում: