Ամերիկյան Ջավելին համակարգերը Վազիանիի ռազմակայանում (տեսանյութ, ֆոտոշարք)

«Արժանի գործընկեր 2018» բազմազգ զորավարժությունների շրջանակներում, Վազիանիի 11-րդ հրաձգարանում վրաց զինվորականները առաջին անգամ օգտագործել են հակատանկային «Ջավելին» համակարգը:

Վարժանքների ժամանակ, վրացի, գերմանացի և ամերիկացի զինվորականների թիկունքը ամրապնդել է գերմանական հետևակային «Մարդեր» հրահամեքենան:

Զորավարժությունների ժամանակ օգտագործել են վրացական, գերմանական և ամերիկյան զինվորական տեխնիկա: Զորավարժություններին մասնակցել են նաև հրետանու և ինժիներական ստորաբաժանումները:

«Ջավելին» համակարգերը առաջին անգամ Վրաստան են բերել 2017 թվականին տեղի ունեցած «արժանի գործընկեր» (Nobel Partner) զորավարժությունների ժամանակ: