Ամերիկայի պատմությունն կախված է ոչ թե որևէ մեկից, այլ բոլորից, սա մեծագույն ազգ է. Ջո Բայդեն
Ամերիկայի պատմությունն կախված է ոչ թե որևէ մեկից, այլ բոլորից, սա մեծագույն ազգ է. Ջո Բայդեն

Երդմնակալության խոսքով ելույթ ունենալիս ԱՄՆ-ի 46-րդ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել իր նախորդներին, ինչպես դեմոկրատական, այնպես էլ հանրապետական ​​կուսակցություններից, ներառյալ նրանց, ովքեր չեն կարողացել մասնակցել երդմնակալության արարողությանը:

«Շնորհակալ եմ երկու կուսակցություններից իմ նախորդներին այսօր այստեղ գտնվելու համար: Ես ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում նրանց: Ես գիտեմ մեր սահմանադրության կայունությունն ու ուժը, մեր ազգի ուժը: Նախագահ Քարտերի նման, որի հետ ես խոսել եմ երեկ երեկոյան և ով այսօր մեզ հետ չէ, այնուամենայնիվ, մենք նշում ենք նրա ներդրումը պետության ծառայության մեջ», – հայտարարել է Բայդենը:

Նրա խոսքով, Ամերիկայի պատմությունն ամենից է կախված:

«Ես հենց նոր եմ տվել սուրբ երդումը, որը տվել են այս հայրենասերներից յուրաքանչյուրը: Այնուամենայնիվ, Ամերիկայի պատմությունն կախված է ոչ թե որևէ մեկից, այլ բոլորից, մեզանից, ժողովրդից: Սա մեծ ժողովուրդ է»,- Հայտարարել է Բայդենը:

Ջո Բայդենը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը: