Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան, Անատոլի Անտոնովը խորհրդակցությունների համար վերադարձել է Մոսկվա
Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան, Անատոլի Անտոնովը խորհրդակցությունների համար վերադարձել է Մոսկվա

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան, Անատոլի Անտոնովը խորհրդակցությունների համար վերադարձել է Մոսկվա: Տեղեկատվությունը տարածում է «Ռոյտերը»՝ հիմնվելով ռուսական լրատվամիջոցների վրա:

ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները սրվել են, հատկապես նախագահ Ջո Բայդենի «Էյ Բի Սի նյուսին» տված հարցազրույցից հետո: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը Վլադիմիր Պուտինին մարդասպան է անվանել և ասել, որ Վլադիմիր Պուտինը հաստատ պատասխան է տալու ամերիկյան ընտրություններին միջամտելու համար:

Բայդենի նման հայտարարությանը Պուտինը պատասխանել է հետ.յալ կերպ. «Մանկության տարիներին, երբ երեխաները վիճում էին բակում, նրանք միմյանց դիմում էին հետևյալ արտահայտությամբ. Ով ասում է, ասում, իր մասին է ասում»: