Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու համակարգումը կամրապնդվի ու կպահպանվի. Իրակլի Ղարիբաշվիլի
Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու համակարգումը կամրապնդվի ու կպահպանվի. Իրակլի Ղարիբաշվիլի

Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու համակարգումը կամրապնդվի ու կպահպանվի,- այս մասին կառավարության գործունեության 2021 թվականի զեկույցի ներկայացման ժամանակ ,ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Վարչապետի խոսքով, հիմնական ուղղություններից մեկը լինելու է Վրաստան-Ադրբեջան, Վրաստան-Հայաստան, Վրաստան-Թուրքիա քաղաքական և տնտեսական հարաբերությունների ամրապնդումը, առկա ներուժի առավելագույնի հասցնումը և տարածաշրջանում ենթակառուցվածքային նախագծերի զարգացումը։

«Ես մանրամասն խոսել եմ արտաքին հարաբերությունների ուղղության մասին։ Մենք ունեցել ենք շատ հաջող արտաքին քաղաքականություն, այդ թվում՝ մի շարք հաջող, արդյունավետ այցեր տարածաշրջան։ Մենք շարունակելու ենք մեր համագործակցությունն այս ուղղությամբ, և մեր այցելությունները տարածաշրջան էլ ավելի ակտիվ են լինելու։ Ասեմ, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքների իրականացման վրա աշխատելը լինելու է հիմնական խնդիրներից մեկը։ Նաև ուզում եմ ասել, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում վրացական հիմնախնդրի պատշաճ արտացոլումը մեր հիմնական մտահոգություններից է լինելու 2022 թվականին Սևծովյան տարածաշրջանում Դաշինքի էլ ավելի ակտիվ ներգրավվածության խթանում։ Իհարկե, մենք կշարունակենք ամրապնդել մեր գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ բոլոր ոլորտներում, որոնք ընդգրկված են Ռազմավարական խարտիայում, ինչպես նաև պահպանել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու համակարգումը Միացյալ Նահանգների հետ: Կցանկանայի նաև նշել, որ հիմնական ուղղություններից մեկը կլինի Վրաստան-Ադրբեջան, Վրաստան-Հայաստան, Վրաստան-Թուրքիա քաղաքական և տնտեսական հարաբերությունների ամրապնդումը, առկա ներուժի առավելագույնի հասցնելը և տարածաշրջանում ենթակառուցվածքային նախագծերի զարգացումը», – ասել է վարչապետը։