Ամերիկայի Միացյալ նահանգները Սիրիայում սկսել է զորավարժություններ
Ամերիկայի Միացյալ նահանգները Սիրիայում սկսել է զորավարժություններ

Ամերիկայի Միացյալ նահանգները Սիրիայում սկսել է զորավարժություններ: Այս մասին ԱՄՆ-ի զինված ուժերին հենվելով լրատվություն է տարածում CNN-ը:

Միջազգային հակաահաբեկչական դաշինքը զորավարժությունները անց է կացնում Հոմսի շրջանում, Էտ-Տանիփ ռազմակայանի մոտակայքում: Զորավարժությունների նպատակը, անհրաժեշտության դեպքում զինված ուժերի արագ արձագանքման և հարձակման ցուցադրումն է:

Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի հայտարարությունում նշված է, որ լարվածությունից խուսափելու նպատակով, դաշնակցային ուժերը զորավարժությունների անցկացման վերաբերյալ տեղյակ են պահել ռուսական կողմին: