Ամերիկացին սպառնացել է կրակել CNN-ի աշխատողներին՝ «կեղծ նորությունների» համար
Ամերիկացին սպառնացել է կրակել CNN-ի աշխատողներին՝ «կեղծ նորությունների» համար

ԱՄՆ-ում ձերբակալել են տղամարդու, ով սպառնացել էր սպանել CNN հեռուստաալիքի աշխատողներին։ Նրա խոսքով՝ սպառնալիքների պատճառ են իբրև թե հանդիսացել այդ լրատվամիջոցի անարժանահավատ նորությունները։

Ինչպես հայտնում է The Hill-ը, ՀԴԲ-ն հետաքննություն էր սկսել այն բանից հետո, երբ տղամարդը 22 անգամ զանգահարել էր հեռուստաալիքի գրասենյակ։ Համաձայն դատական փաստաթղթերի՝ նա օպերատորին ասել է, որ հեռուստաալիքը ցուցադրում է «կեղծ նորություններ», և որ ինքը կկրակի բոլոր աշխատողներին։ Հաջորդ զանգով կասկածյալը հայտնել էր, որ ուղևորվում է Ջորջիա՝ CNN-ի շտաբ-բնակարան։

ՀԴԲ աշխատակիցները հետևել են նրան և ձերբակալել սպառնալիքների պատճառով։