Ամերիկացի մի տղամարդ խեղդվել է, երբ ջրի տակ խնդրել է իր սիրեցյալի ձեռքը
Ամերիկացի մի տղամարդ խեղդվել է, երբ ջրի տակ խնդրել է իր սիրեցյալի ձեռքը

Ամերիկացի մի տղամարդ խեղդվել է, երբ ջրի տակ խնդրել է իր սիրեցյալի ձեռքը: Դեպքը տեղի է ունեցել Տանզանիայում: Սթիվեն Վեբերը և նրա ընկերուհի, Քենեշա Անտուանը, հանգստանում էին Պեմբա կղզում գտնվող ստորջրյա հյուրանոցում:

Տեսանյութում երևում է, որ տղամարդը ջրի մեջ է և ընկերուհուն ցույց է տալիս նամակ, որտեղ խնդրում է նրա ձեռքը:

Հանգստավայրի վարչակազմը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ տղամարդու մահը ողբերգություն է:

Ստորջրյա հյուրանոցում մեկ գիշերը արժե 1700 դոլար: Անսովոր հյուրանոցի համարները գտնվում են 10 մետր խորության վրա: