Ամերիկացի կոնգրեսմենները գտնում են, որ հատուկ հիմնադրամից պետք է գումար տրամադրվի, Վրաստանում Ռուսաստանի ներխուժման և օկուպացիայի արդյունքների վրա արձագանքման համար
Ամերիկացի կոնգրեսմենները գտնում են, որ հատուկ հիմնադրամից պետք է գումար տրամադրվի, Վրաստանում Ռուսաստանի ներխուժման և օկուպացիայի արդյունքների վրա արձագանքման համար

Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի կայք էջում հրապարակվել է, «Կռեմլի ագրեսիայից ամերիկայի անվտանգության պաշտպանություն» (DASKA) վեռնագրով օրինագիծ, որտեղ խոսքը վերաբերում է Վրաստանին:

Ինչպես նշված է փաստաթղթի պարզաբանման մեջ, օրինագիծը նախատեսում է հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության ուժեղացում, միջազգային կիբերհանցագործության դեմ պայքարի, ինչպես նաև Ռուսաստանի դեմ հավելյալ պատժամիջոցների հաստատում, որը ամերիկյան մամուլում անվանում են «դժողքային պատժամիջոցներ»:

Օրինագծի նորացված տարբերակը սենատին ներկայացրել են փետրվարի 13-ին: Ամերիկյան մամլո հնարավորությունների տվյալներով, օրինագիծը ուղված է Ռուսաստանի ղեկավարության և Ռուսաստանի տնտեսության հիմնական սեկտորների դեմ: բացի այդ, փաստաթուղթը որոշ պարտավորություններ է սահմանում ԱՄՆ-ի հետախուզությանը: Կոնկրետ, օրենքի գործի դրվելուց հետո 180 օրվա ընթացքում ազգային հետախուզությունը կոնգրեսի կոմիտեներին պետք է ներկայացնել մանրամասն հաշվետվություն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ակտիվների և կապիտալի մասին: Հաշվետվությունը պետք է ներառի լրատվություն, Պուտինի և նրա ընտանիքի անդամների եկամուտի աղբյուրների, ներդրումների, բանկային հաշիվների և այլ բաժնեմասերի մասին: Բացի այդ հետախուզության ծառայությունը կոնգրեսին պետք է ներկայացնի, Պուտինին մոտ կանգնած արտասահմանյան բարձրպաշտոնյաների և օլիգարխների մասին:

Բացի այդ, ԱՄՆ-ի կոնգրեսին պետք է լրատվություն փոխանցվի ռուս ընդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մասին և Ռուսաստանի, ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակ հնարավոր ընդգրկելու կապակցությամբ: Միևնույն ժամանակ, օրինագծի հաստատման դեպքում, ԱՄՆ-ն չի լքի ՆԱՏՕ-ն առանց սենատի անդամների մեծամասնության աջակցությունը:

Ինչ վերաբերում է Վրաստանին, օրինագծում ասված է, որ ԱՄՆ-ի նախագահը հրապարակավ պետք է կոչ անի Ռուսաստանի դաշնության կառավարությանը, վերադարձնել Ղրիմը ՈՒկրաինայի կառավարության վերահսկողության տակ, դադարեցնել արևելյան ՈՒկրաինայում Ռուսաստանի ղեկավարությամբ գործող ուժերի աջակցությունը, դադարեցնել Վրաստանի և Մոլդովայի տարածքների բռնազավթումը և այդ տարածքներում ռուսամետ ուժերին աջակցությունը:

Փաստաթղթում նշված է նաև, որ Ռուսաստանի ազդեցությանը դիմադրելու հիմնադրամից որոշ գումարներ պետք է օգտագործվի Վրաստանում, Մոլդովայում և ՈՒկրաինայում Ռուսաստանի դաշնության կողմից ներխուժելու և բռնազավթումից առաջացած և սրված մարդասիրական ճգնաժամերի և ապակայունացմանը արձագանքելու համար:

Նշված հիմնադրամի նպատակն է Եվրոպայում և Եվրասիայում Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող երկրների օգնությունը:

Հիմնադրամի ռեսուրսները պետք է օգտագործվեն նաև այդ երկրներում քաղաքացիական հասարակության, մամուլի, ոչկառավարական կազմակերպությունների աջակցությանը, որոնք պայքարում են Ռուսաստանի ազդեցության, քարոզի և կոռուպցիայի դեմ:

Փաստաթղթի պատրաստմանը մասնակցել են ինչպես դեմոկրատ, այնպես էլ հանրապետական կոնգրեսմենները:

Օրինագծի նախնական տարբերակը Ռոբերտ Մենենդեսը և Լինդս Գրեմը ներկայացրել էին դեռ.ս 2018 թվականի օգոստոսի 1-ին, սակայն կոնգրեսի միջանկյալ ընտրությունների պատճառով քվեարկությունը հետաձգվեց:

Օրենքի գործի դրվելու համար անհրաժեշտ է, որ այն հաստատեն ԱՄՆ-ի կոնկրեսի երկու պալատները, որից հետո փաստաթուղթը պետք է ստորագրի նախագահ Դոնալդ թրամփը: