Ամենաուժեղ մարդը վրացի է և նա Լաշա Տալախաձեն է. Մամուկա Բախտաձե
Ամենաուժեղ մարդը վրացի է և նա Լաշա Տալախաձեն է. Մամուկա Բախտաձե

Ցանկանում եմ շնորհավորել Վրաստանի և սպորտի բոլոր երկրպագուներին, ամենաուժեղ մարդը վրացի է և սրանով ամեն ինչ ասված է,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Բաթումիում, Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ավարտից հետո:

+109 կիլոգրամ քաշային կատեգորիայում Եվրոպայի չեմպիոն է դարձել Լաշա Տալախաձեն, որը սահմանել է նոր ռեկորդ: Արծաթե մեդալ է ձեռք բերել Իրակլի Թուրմանիձեն, իսկ բրոնզե մեդալ՝ Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը:

Մրցանակակիրներին պարգևավոտրել է վարչապետը: Կառավարությանը ղեկավարը առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և Ծանրամարտի ֆեդերացիային: