Ամեն բան պետք է անենք, որպեսզի մեր երկիրը զարգանա և հզորանա. Կախա Կալաձե
Ամեն բան պետք է անենք, որպեսզի մեր երկիրը զարգանա և հզորանա. Կախա Կալաձե

Վրաստանն անցել է բավականին բարդ օրերի միջով և ցավալի իրականություն է, որ 10 տարի հետո էլ մեր տարածքներն օկուպացված են,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ով հարգել է Օգոստոսյան պատերազմում զոհված հերսոների հիշատակը:

Նրա խոսքով, ամեն բան պետք է արվի, որպեսզի Վրաստանը զարգանա և հզորանա:

«10 տարի է անցել օգոստոսի ծանր օրերից: Շատ բարդ օրեր է անցել մեր երկիրը և ցավալի իրականություն է, որ 10 տարի հետո էլ մեր տարածքները բռնագրավված են: Կորցրել ենք շատ մարդկանց, խաղաղ բնակչություն, մեր պայքարող հերոսներին և նրանց անմահացնելու համար ամեն բան պետք է անենք, որպեսզի երկիրը զարգանա, հզորանա»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Կախա Կալաձեն վարչապետ Մամուկա Բախտաձեի, կառավարության այլ անդամների և բարեկամ երկրների բարձր մակարդակի ներկայացուցիչների հետ միասին գտնվում էր Մուխաթգվերդում, որտեղ հերոսների հուշարձանին դրել են ծաղկեպսակ: