Ամեն բան լավ է ընթանում, Վրաստանը պատրաստվում է առաջին կարևոր պարտավորությունը ստանձնելու համար, ինչը նկատի ունի Եվրոպայի խորհրդի նախագահություն.  Մարիա Պեինչինովիչ Բուրիչ
Ամեն բան լավ է ընթանում, Վրաստանը պատրաստվում է առաջին կարևոր պարտավորությունը ստանձնելու համար, ինչը նկատի ունի Եվրոպայի խորհրդի նախագահություն. Մարիա Պեինչինովիչ Բուրիչ

Ամեն բան լավ է ընթանում, Վրաստանը պատրաստվում է առաջին կարևոր պարտավորության կատարման համար, ինչը նկատի ունի Եվրոպայի խորհրդի նախագահություն,- այս մասին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար, Մարիա Պեինչինովիչ Բուրիչը հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Ինչպես նշել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, Վրաստան նրա առաջին այցն կապված է երկու ամսաթվի հետ, առաջինը դա խորհրդի հիմնադրման 70 ամյակն է, իսկ երկրորդը Վրաստանը այս տարի նշում է կազմակերպության անդամության 20 տարին:

«Այս կազմակերպության նպատակն է պահպանել երկրների միասնությունը և ապահովել խաղաղությունը բարձր չափանիշների ներդրմամբ, մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության տեսանկյունից: Վրաստանը այս տարի նշում է կազմակերպության անդամության 20 տարին: Գտնում եմ ամեն բան լավ է ընթանում, Վրաստանը պատրաստվում է առաջին կարևոր պարտավորությունը ստանձնելու համար, ինչը նկատի ունի Եվրոպայի խորհրդի կոմիտեում նախագահություն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախարարին հիանալի հյուրընկալության համար»,- հայտարարել է Մարիա Պեինչինովիչ Բուրիչ:

Նրա խոսքով, Եվրոպայի խորհուրդը Վրաստանի համար քննարկում է բոլոր կարևոր հարցերը, այդ թվում իրավիճակը բռնազավթված տարածքներում:

Նոյեմբերի 27-ից Վրաստանը 6 ամսով դառնալու է Եվրոպայի խորհրդի նախագահող երկիր: