Ամեն բան կանենք, որպեսզի ԱՄՆ-Վրաստան հարաբերություններն ամրապնդենք. Սթիվեն Նիքս
Ամեն բան կանենք, որպեսզի ԱՄՆ-Վրաստան հարաբերություններն ամրապնդենք. Սթիվեն Նիքս

Միջազգային հանրապետական ինստիտուտն աջակցում է Վրաստանի վարչապետի այս ջանքին և ամեն բան անում, որպեսզի ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները հզորացնենք,- Վրաստանի վարչապետի մամլո ծառայության տեղեկությամբ, այս մասին հայտարարել է IRI-ի Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Սթիվեն Նիքսը՝ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպումից հետո:

Նրա խոսքով, Վրաստանի վարչապետի հետ հանդիպման հնարավորություն է ունեցել նաև նախորդ շաբաթ, Թբիլիսիում, երբ այնտեղ գտնվում է Միջազգային հանրապետական ինստիտուտի նախագահ Դենիել Թվինինգի հետ միասին:

«Մենք քննարկել ենք ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները և վարչապետը նախորդ շաբաթ հայտարարել է, որ նրա գլխավոր նպատակներից է մեր երկրների միջև առկա հզոր կապերի առավել ամրապնդումը: Նա կրկին մնում է այս նպատակի հավատարիմը և ցանկանում հարաբերությունները զարգացնել քաղաքական, դիվանագիտական, ռազմական և անվտանգության ուղղություններով:

Իհարկե, մեր միջազգային հանրապետական ինստիտուտում աջակցում ենք այս ջանքին և ամեն բան կանենք, որպեսզի ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները հզորացնենք»,- հայտարարել է Սթիվեն Նիքսը:

Թողնել մեկնաբանություն