Ամբրոլաուրիում ընթանում է «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության տարածաշրջանային կոնֆերանսը
Ամբրոլաուրիում ընթանում է «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության տարածաշրջանային կոնֆերանսը

Ամբրոլաուրիում  այս րոպեներին ընթանում է  «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության տարածաշրջանային կոնֆերանսը:

Կոնֆերանսին, որը տեղի է ունենում Ամբրոլաուրիի մշակույթի կենտրոնում, ընտրելու են Ամբրոլաուրիի և Օնիի քաղաքական կազմակերպության նախագահին, Բյուրոի անդամներին և պատվիրակներին:

Կոնֆերանսի մասնակիցներին խոսքով դիմելու են՝ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ, երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և գործադիր քարտուղար, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Ամբրոլաուրիից հետո «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության տարածաշրջանային կոնֆերանսը ապրիլի 23-ին տեղի է ունենալու Բաթումիում: