Ամբողջական փակում չի քննարկվում, խոսքը վերաբերում է լուրջ սահմանափակող միջոցառումներին. Ամիրան Գամղրելիձե
Ամբողջական փակում չի քննարկվում, խոսքը վերաբերում է լուրջ սահմանափակող միջոցառումներին. Ամիրան Գամղրելիձե

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, Վրաստանում սահմանված սահմանափակումները էլ ավելի կխստանան և այս հարցով այսօր երեկոյան կանցկացվեն լրացուցիչ խորհրդատվություններ:

«Երկրում որոշակի սահմանափակումներ են մտցվել, որոնք էլ ավելի կխստանան: Դրա մասին այսօր քննարկումներ են եղել համակարգող խորհրդի նիստում, այսօր լրացուցիչ խորհրդակցություններ կանցկացվեն այսօր երեկոյան, ինչպես նաև վաղը: Երկրում կխստացվեն մի շարք սահմանափակումներ, ես ձեզ նախապես չեմ կարող ասել»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն:

Այնուամենայնիվ, Գամղրելիձեն նշում է, որ ամբողջական փակում չի քննարկվում:

«Մենք չենք քննարկում ամբողջական փակումը, որը Չինաստանը իրականացրել է Ուխանում երեք ամիս շարունակ: Քննարկվում են լուրջ սահմանափակող միջոցներ, որոնց մի մասը հաստատված է, իսկ ոմանք էլ ավելի կխստացվեն, չնայած միայն սահմանումը կարևոր չէ, կարևոր է դրա կատարումը: Շատ կարևոր է որոշակի սահմանափակումներ մտցնել, բայց կարևոր է դրա կատարման նկատմամբ ավելի շատ վերահսկողություն», – հայտարարել է Գամղրելիձեն: