Ամբողջ երկրի մասշտաբով հանրակրթական հաստատությունները հագեցած են անհրաժեշտ ռեսուրսներով. Կրթության նախարարություն
Ամբողջ երկրի մասշտաբով հանրակրթական հաստատությունները հագեցած են անհրաժեշտ ռեսուրսներով. Կրթության նախարարություն

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, կրթական և գիտական ​​ենթակառուցվածքների զարգացման գործակալության կազմակերպմամբ, Վրաստանի բոլոր հանրային դպրոցները հագեցած են վարակի կանխարգելման համար անհրաժեշտ ռեսուրսներով:

Գերատեսչության տվյալներով, դպրոցներն ունեն բավարար պարագաներ ամբողջ ուսումնական տարվա համար:

«Հանրակրթական ուսումնական հաստատություններում բաժանվել են ախտահանման լուծույթներ, ջերմասքրինինգի սարքեր, դեզոբարյերներ: Դպրոցներում զուգարանները կազմակերպված են, սանիտարահիգիենիկ նորմերը խստորեն պահպանվում են, կատարվել են նախարարության բոլոր հանձնարարականները:

Նախարարության կողմից մշակված հանձնարարականների, ուսումնական գործընթացի կազմակերպման և դպրոցում գոյություն ունեցող սանիտարահիգիենիկ նորմերի մասին, ծնողներին ինտենսիվորեն տեղեկացնում են դպրոցները: Աշակերտների անվտանգության պահպանումը և միաժամանակ որակյալ կրթությանը նրանց հասանելիության ապահովումը, Վրաստանի կառավարության և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հիմնական գերակայություններից է: Համավարակի պայմաններում կրթության գործընթացի վերաբերյալ պետության կողմից ընդունված յուրաքանչյուր որոշում, ներառյալ կետային սահմանափակումները, ընդունվում է ՝ հաշվի առնելով այդ հանգամանքները», – ասված է նախարարության հայտարարության մեջ: