Ամբողջ աշխարհում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման ավելի քան 612 000 նոր դեպք
Ամբողջ աշխարհում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման ավելի քան 612 000 նոր դեպք

Անցած օր ու գիշերվա ընթացքում, ամբողջ աշխարհում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման ավելի քան 612 000 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Կազմակերպության տվյալներով, համավարակի սկսվելուց ի վեր, աշխարհում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 125,7 միլիոն դեպք:

Վերջին մեկ օրվա ընթացքում ամբողջ աշխարհում «կովիդ 19»-ից մահացել է 10 590 մարդ, իսկ զոհերի ընդհանուր թիվը հասել է 2 759 432-ի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մեկ գիշերվա ընթացքում արձանագրված նոր դեպքերի ավելի քան 41 տոկոսը գալիս է եվրոպական տարածաշրջանի վրա, երկրորդ տեղում են Հյուսիսային և Հարավային Ամերիկաները և Հարավարևելյան Ասիան: