Ամազոնյան անտառում, հրդեհի ամենամասշտաբային օջախի մոտ անձրև է տեղացել (վիդեո)

Ամազոնյան արևադարձային անտառում, աղետի գոտու մոտ, անձրևը խոնավեցրել է հարակից տարածքը, որը կխանգարի կրակի տարածմանը:

Ռոնդոնիայի նահանգում աղետը ամենամասշտաբայինն է: Հենց այս նահանգում, աղետի գոտու հարակից տարածքում, երեք ժամ տեղացել է ուժգին անձրև: Արդյունքում, արևադարձային անտառը խոնավացել է:

Բրազիլիայում Ամազոնի արևադարձային անտառում առկա իրավիճակի մասին հայտնի է դարձել մի քանի շաբաթ առաջ, երբ երկրի Տիեզերքի հետազոտության կենտրոնը հրապարակել է 2019 թվականի տվյալները: Զեկույցի համաձայն, հայտնի է դարձել, որ «Մոլորակի թոքեր» համարվող Ամազոնում այս տարի գրանցվել է ավելի քան 94 հազար հրդեհ, որը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 80 տոկոսով:

Թողնել մեկնաբանություն