Ամազոնի արևադարձային անտառի կենտրոնում մուրայի տոհմի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենց հողը չեն լքի (ֆոտո)
Ամազոնի արևադարձային անտառի կենտրոնում մուրայի տոհմի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենց հողը չեն լքի (ֆոտո)

Ամազոնի արևադարձային անտառի կենտրոնում մուրայի տոհմի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենց հողը չեն լքի, թեկուզ կյանքի գնով: Ամազոնի անտառի բնակիչ տոհմի ներկայացուցչի հայտարարությունը տարածում է «Reuters» գործակալությունը:

Այսօր Բրազիլիայում ապրում է մուրա տոհմի 15 հազար ներկայացուցիչ:

«Սա ոչնչացում է: Այս անտառի համար ես պատրաստ եմ պայքարել  մինչև արյան վերջին կաթիլը: Այս ծառները ոչնչացված են: Դուք տեսնում եք այս վնասը, սպիտակամորթ մարդու նպատակը այս ամենը ավարտին հասցնելն է, իսկ մեր նպատակը այս հողը, բնությունը, ծառները և կենդանիներին պաշտպանելն է»,- հայտարարել է տոհմի առաջնորդ Ռայմունդո Մուրան:

Այժմ «Երկրագնի թոքեր» համարվող Ամազոնի անտառում կան հրդեհի հազարավոր օջախներ: Ամազոնի անտառում բռնկված հրդեհը գլոբալ էկոլոգիական աղետի վտանգ է, քանի որ այս արևադարձային անտառը կազմում է մոլորակի թթվածնի 20 տոկոսը: