Ամառային մանկապարտեզներում գրանցման ամսաթիվը և մանկապարտեզների ցանկը հայտնի է դառնալու մայիսի 18-ին
Ամառային մանկապարտեզներում գրանցման ամսաթիվը և մանկապարտեզների ցանկը հայտնի է դառնալու մայիսի 18-ին

Ամառային մանկապարտեզներում երեխաների գրանցման ամսաթիվը և մանկապարտեզների ցանկը հայտնի է դառնալու վաղը, մայիսի 18-ին: Ցանկացողները գրանցումը կկարողանան անցնել էլեկտրոնային ձևով, գործակալության www.kids.org.ge կայքէջում:

Ամառային մանկապարտեզներում կգրանցվեն 2-ից 6 տարեկան երեխաներ, այդ թվում նրանք, ովքեր հանրային մանկապարտեզների հաճախորդներ չեն: Գրանցումը շարունակվելու է մինչև ազատ տեղերը լրանալը: Ամառային մանկապարտեզներում ընդհանուր հնարավոր կլինի ընդունել 13 000 երեխայի:

Թբիլիսիի մանկապարտեզներում 2018-2019 տարին ավարտվելու է հունիսի 29-ին, սակայն հուլիսի ընթացքում մայրաքաղաքում կաշխատի 40 ամառային մանկապարտեզ: