Ամանորի գիշերը մետրոպոլիտենը, ավտոբուսները և ճոպանուղին քաղաքացիներին կսպասարկեն անվճար
Ամանորի գիշերը մետրոպոլիտենը, ավտոբուսները և ճոպանուղին քաղաքացիներին կսպասարկեն անվճար

Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկությամբ, դեկտեմբերի 31-ին- Թբիլիսիի մետրոպոլիտենը, ավտոբուսները և Ռիղե-Նարիղալա ճոպանուղին քաղաքացիներին կսպասարկեն անվճար: Նոր տարվա գիշերը մետրոպոլիտենը և ավտոբուսները 23:00-ից մինչև հունվարի մեկի 04:00-ն կաշխատի, իսկ ճոպանուղին՝ մինչև 03:00-ին:

Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկությամբ, դեկտեմբերի 31-ին ողջ գիշերվա ընթացքում նախատեսված են տարբեր միջոցառումներ:

«Նոր տարվա գիշերը գալա համերգները մայրաքաղաքում կանցկացվեն մի քանի լոկացիաներով: Նախապատրաստական գործընթացն արդեն սկսված է ինչպես հին Թիֆլիսում, մասնավորապես «Եվրոպայի հրապարակում», այնպես էլ Վարկեթիլիում – մեդիա-գրադարանի մերձակա այգում և Գլդանիում – «Սիթի Մոլլի» դիմաց:

Ամանորյա համերգները երեք բեմերին կսկսվեն ուղիղ 11:00-ին և կշարունակվեն մինչև ժամը 3-ը»,- հայտարարում են քաղաքապետարանում:

Թբիլիսիի քաղաքապետարանը մայրաքաղաքի մասշտաբով նախատեսված միջոցառումների մասին ևս տարածում է հայտարարություն.

Ժամը 11:00 – 17:00 – «Հեծանվա-Սանտաներ» (Կրծանիսիի շրջան)

Ժամը 12:00 – 00:00 – Սուրբծննդյան տոնավաճառ, ընդհանուր գոտի – «Դեդա էնա»-ի այգի

Ժամը 12:00 – 23:00 – Ամանորյա տոնավաճառ – «Նոր Թիֆլիս»

Ժամը 12:00 – 18:00 – Մանկական ժամանցային ծրագրեր – «Դեդա էնա»-ի այգի

Ժամը 12:00 – 19:00 – Կինոթատրոն բաց երկնքի տակ – «Դեդա էնա»-ի այգի

Ժամը 12:00 – 19:00 – Մեքենաների այգի – «Դեդա էնա»-ի այգի

Ժամը 12:00 – 19:00 – Արհեստանոց/Ուորքշոփներ – «Դեդա էնա»-ի այգի

Ժամը 12:00 – 20:00 – Ամանորյա մարզական ակտիվություններ – «Դեդա էնա»-ի այգի

Ժամը 15:00 – 21:00 – New Comers – «Նոր Թիֆլիս»

Ժամը 23:00 – Գալա համերգ – Գլդան, Հին Թիֆլիս, Վարկեթիլի