Ալյասկայի տարածքում ամերիկյան կործանիչները հայտնաբերել են ռուսական ռմբակոծիչ
Ալյասկայի տարածքում ամերիկյան կործանիչները հայտնաբերել են ռուսական ռմբակոծիչ

Երկու ամերիկյան կործանիչ Ալյասկայի տարածքում հայտնաբերել են ռուսական ռմբակոծիչ: Լրատվությունը տարածում է ամերիկյան մամուլը:

Ռուսական «Տու 95»-ը թռել է Ալյասկայի նահանգի արևմտյան մասով, այսպես կոչված օդային պաշտպանության նույնականացման գոտու վրայով և դրանով խախտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների օդային տարածքը:

Կանադայի զինված ուժերի մայոր, Էնդրյու Հենեսին  CNN-ի հետ զրույցում հաստատել է, որ երկու ամերիկյան NORAD F-22 կործանիչները ռուսական ռմբակոծիչին հայտնաբերել են մինչ նա կլքեր Ալյասկայի տարածքը: