«Ալիլոյի» ավանդական երթի կապակցությամբ ավտոբուսների երթուղիները ժամանակավորապես փոխվում են
«Ալիլոյի» ավանդական երթի կապակցությամբ ավտոբուսների երթուղիները ժամանակավորապես փոխվում են

Սուրբ Ծննդյան տոնի առթիվ, ավանդական «Ալիլոյի» երթի կապակցությամբ՝ հունվարի 7-ին ժամը 14:00-ից ժամանակավորապես փակվելու է Ռուսթավելու պողոտան, Պուշկինի և Բարաթաշվիլու փողոցները,-այս մասին լրատվություն է տարածել Թբիլիսիի քաղաքապետարանը:

Գերատեսչության փոխանցմամբ, նշված ուղղություններով ժամանակավորապես փոխվելու է նաև մունիցիպալ տրանսպորտի ուղիները:

«Կոնկրետ, մինչ Ռուսթավելու պողոտայի բացումը, ավտոբուսները կերթևեկեն Էլբաքիձեի փողոցով, այն բանից հետո ինչ երթը կտեղափոխվի Բարաթաշվիլու փողոցի վրա, ավտոբուսները որոնք տեղաշարժվում են Հավլաբարից դեպի Բարաթաշվիլի, կշրջվեն Հավլաբարի հրապարակում»,-ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ: