Ալգեթի-Փարավանի ճանապարհահատվածին արգելվել է կցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Ալգեթի-Փարավանի ճանապարհահատվածին արգելվել է կցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչության տեղեկությամբ, ձյան առատ տեղումների պատճառով՝ Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհի 43-110կմ. (Ալգեթի-Փարավանի) հատվածում արգելվել է կցովի, կիսակցովի և 30 տեղից ավել ունեցող ավտոբուսների տեղաշարժը: Մնացած տեսակի տրանսպորտի տեղաշարժն ազատ է:

Գերատեսչության հաղորդմամբ, ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է: