Ալեկո Էլիսաշվիլին հանդես է գալիս նախաձեռնությամբ, 2020 թվականի հոկտեմբերի ընտրություները անց կացվեն երկու օրվա ընթացքում
Ալեկո Էլիսաշվիլին հանդես է գալիս նախաձեռնությամբ, 2020 թվականի հոկտեմբերի ընտրություները անց կացվեն երկու օրվա ընթացքում

«Մոքալաքեեբի» (քաղաքացիներ) կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին գտնում է, որ համավարակի պատճառով 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է անց կացվեն երկու օրվա ընթացքում, հոկտեմբերի 30-ին և 31-ին:

Էլիսաշվիլիի խոսքով, դրա նպատակն է վերաբաշխել մարդկանց հոսքը դեպի ընտրատեղամասեր և նվազեցնել ընտրություններին եկող քաղաքացիների վարակման ռիսկը:

«Մոքալաքեեբի» (քաղաքացիներ) կուսակցությունը այս նախաձեռնության կապակցությամբ հատուկ հայտարարությամբ դիմում է Վրաստանի խորհրդարանին:

«Կառավարությունը չի կարող վերահսկել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, չի պաշտպանում և չի վերահսկում կարգավորումների պաշտպանությունը, որպեսզի տեղի չունենա զանգվածային տարածում: Ընտրությունները եկել է մեր դուռը: Մի կողմից, բնակչության շրջանում մեծ ոգևորություն կա, քաղաքական փոփոխությունների տրամադրություն, սակայն մյուս կողմից թվում է, որ կառավարության ռազմավարությունն է, որ մարդիկ վախենան և չգան ընտրություններին, որ ընտրատեղամասերում չվարաքվեն:
Մեր քաղաքական թիմը ՝ «Մոքալաքեեբի» (քաղաքացիներ) կուսակցությունը, կառավարությանը և ողջ հասարակությանը առաջարկում ենք, որ ընտրությունները անց կացնենք երկու օրվա ընթացքում, հոկտեմբերի 30-ին և 31-ին: Օրինակ, ընտրողներին բաժանեք ըստ այբուբենական կարգի, որպեսզի հերթեր չլինեն: Մենք կոչ ենք անում ինչպես իշխանություններին, այնպես էլ քաղաքական կուսակցություններին ներգրավվել այս քննարկման մեջ և կայացնել այս որոշումը»,- հայտարարել է Ալեկո Էլիսաշվիլին: