Ալեքսեյ Նավալնիի գործի կապակցությամբ, Եվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ալեքսեյ Նավալնիի գործի կապակցությամբ, Եվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

Ալեքսեյ Նավալնիի գործի կապակցությամբ, Եվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Տեղեկատվությունը տարածում է «Բլումբերգը», հիմնվելով հավաստի աղբյուրի վրա:

Ըստ աղբյուրի, վերջին հանդիպման ժամանակ Եվրամիության ներկայացուցիչների մեծ մասը կողմ է պատժամիջոցների կիրառմանը: Եվրամիության արտաքին գործերի նախարարները հնարավոր է այս հարցով որոշում կայացնեն փետրվարի 22-ին:

Ալեքսեյ Նավալնին թունավորվել է 2020 թվականի օգոստոսին: Գերմանացի բժիշկները նրա օրգանիզմում հայտնաբերել են «Նովիչոկ» թունավոր նյութը: Եվրամիությունը Ռուսաստանին մեղադրել է քիմիական զենք օգտագործելու մեջ: Մոսկվան հերքում է մեղադրանքները: Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին այժմ բանտում է:

Թողնել մեկնաբանություն