Ալեքսանդրե Մոծերելիան առաջադեմ աշակերտներին պարգևատրել է ոսկե և արծաթե մեդալներով
Ալեքսանդրե Մոծերելիան առաջադեմ աշակերտներին պարգևատրել է ոսկե և արծաթե մեդալներով

Սամեգրելո-Զեմո Սվանեթիի պետական լիազոր Ալեքսանդրե Մոծերելիան և Զուգդիդիի ուսումնական ռեսուրս-կենտոնի ղեկավար Կախաբեր Փարցվանիան առաջադեմ աշակերտներին պարգևատրել է ոսկե և արծաթե մեդալներով:

Պետական լիազորի վարչության տեղեկությամբ, երիտասարդության պալատում պարգևատրվել է 2017-2018 ուսումնական տարվա 86 առաջադիմող աշակերտ: Այս քանակությամբ մեդալ Զուգդիդիի մունիցիպալիտետում ռեկորդային է: Ընդհանուր տրվել է 61 ոսկե և 25 արծաթե մեդալ:

Պետական լիազորը մեդալակիրներին շնորհավորել է հաջողության առթիվ:

«Առաջադիմող աշակերտների մեդալների» ծրագիրն իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: