Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառում նախագահական ընտրությունների վաղաժամ անցկացումը
Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառում նախագահական ընտրությունների վաղաժամ անցկացումը

Բելառուսի նախագահ, Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառում նախագահական ընտրությունների վաղաժամ անցկացումը: Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է ռուսական մամուլին տված հարցազրույցի ժամանակ:

Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով, ընտրությունները հնարավոր է տեղի ունենան սահմանադրական փոփոխություններից հետո:

«Մենք պատրաստ ենք իրականացնել սահմանադրական փոփոխություններ, դրանից չենք բացառում, որ տեղի ունենան վաղաժամկետ նախագահական ընտրություններ»,-հայտարարել է Լուկաշենկոն: